 |
ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ |
ՀՀ. Գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ 1992թ.-ին ստեղծվեց ‹‹Մետրո›› թատրոնը, որի տնօրեն նշանակվեց արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
1992թ.-ին թատրոն հրավիրվեց արվ. Վաստ. Գործիչ, պրոֆ. Նիկոլայ Ծատուրյանը, որի բեմադրած Անահիտ Աղասարյանի ‹‹ՈՒիլլի, Թիթի, Ջիգ, ու երեքն Էլ մի աղջիկ›› ներկայացումով էլ բացվեց թատերաշրջանը:
1992թ.-ին Գ.Ա.Կ.-ի աջակցությամբ բացվեց ‹‹Մետրո թատրոն ստուդիան››:
Իր ստեղծման մի քանի տարիների ընթացքում ‹‹Մետրո›› թատրոնը հանդես է եկել մի քանի տասնյակ ներկայացումներով, որը ծանրակշիռ հայտ է նորաստեղծ թատրոնի համար:
Թատրոնն իր խաղացանկում ունի ներկայացումներ և մեծերի և մանուկների համար: ՈՒրախ, երաժշտական, զգացմունքային ներկայացումները արժանացել են մասնագետների հավանությանը և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Մամուլը բազմիցս է անրադարձել թատրոնի բեմադրություններին և դերասանական փայլուն կատարումներին:
Մինչ այսօր թատրոնում բեմադրություններ են արել մի շարք հայտնի և երիտասարդ ռեժիսորներ. Նիկոլայ Ծատուրյանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Էլբակյանը, Ստեփան Շահինյանը, Գառնիկ Սեյրանյանը, Արթուր Յավրյանը, Դավիթ Հարությունյանը և այլոք:
Թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք բեմադրվել են տարբեր հեղինակների պիեսների և ստեղծագործությունների հիման վրա, ինչպիսիք են. Վ. Սարոյան, Հ. Թումանյան, Աթ. Խնկոյան, Ալ. Վամպիլով, Վ. Այգեկցի, Վ. Թոթովենց, Անդերսեն, Կ. Խոդիկյան, Լենա Ավագյան և այլն:
Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել թե' արտերկրում թե' ՀՀ. մի շարք մարզերում: |
| |
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
|
 |
Թատրոնի տնօրեն` ԿԱՐԵՆ ՄԻՐԱՔՅԱՆ |
| |
|
| |

Ծնվել է
1981թ.-ին:
|
Փոխտնօրեն` ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ |
| |
1997թ.-ին հաճախել է ԳԱԿ–ի ‹‹Պատուհան›› թատրոնի մնջախաղի ստուդիան:
1998-ին ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, կինոյի և թատրոնի դերասան ֆակուլտետը, 2002թ.-ին ավարտել այն: Ինստիտուտի տարիներին խաղացել է ուսանողական ներկայացումներում Երևանի ‹‹Պատանի հանդիսատեսի›› թատրոնում և համազգային թատրոնում:
2006թ.-ին Աշխատել է հեռուստաընկերությունում որպես հաղորդավար: |
|
|
|

Ծնվել է
1964թ.-ին
Երևանում:
|
Թատրոնի գլխավոր նկարիչ` ԳԱՐԵԳԻՆ ԵՎԱՆԳՈՒԼՅԱՆ |
| |
Ավարտել է Երևանի
գեղարվեստաթատերական ինստիտուտի
կերպարվեստի
ֆակուլտետը:
Մոտ 200 թատերական ներկայացումների և բեմականացված համերգների հեղինակ է, որոնց թվում են.
Վ. Սարոյանի ‹‹ՈՒիլլի, Թիթի, Ջիգ և երեքն Էլ մի աղջիկ››, ‹‹Աշխարհի վերջին օրը››:
Ան. Մանյեի ‹‹Բլեզ››:
Մ. Պանյոլի ‹‹Տօպազ››:
Վ. Սահակյանի ‹‹Մեա Կուլպա››, ‹‹Ժանգոտ բանալի››:
Թ. ՈՒիլյամսի ‹‹Անսպասելիորեն ամռանը›› և այլն:
Համագործակցում է Հայաստանի մի շարք թատրոնների հետ: |
|
|
| |
 |
Թատրոնի հանդերձապահ, ներկայացման պատասխանատու` ՀԱՍՄԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ |
| |
|
| |
 |
Թատրոնի լուսային օպերատոր` ԺԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
|
| |
 |
Թատրոնի հնչյունային օպերատոր` ՄԱՅԻՍ ԲԱՍԵՅԱՆ |
| |
|
|
| |
|
|
| |
|
 |
|
|
 |
|
|