 |
‹‹ՄԵՏՐՈ›› ԹԱՏՐՈՆ - ՍՏՈՒԴԻԱ |
‹‹Մետրո›› թատրոնը իր գոյության տասնյոթ տարիների ընթացքում իր մեջ ներառել է մանկապատանեկան ստուդիան, որի սաներից շատերը հայտնի են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ շատ ավելի հեռուներում:
Գեղագիտության կենտրոնի ‹‹Մետրո›› թատրոն ստուդիան բեմադրել է բազմաթիվ հեղինակների շատ-շատ գործեր և ցուցադրել տասնյակ հազարավոր հանդիսատեսի համար:
Ստուդիան մշտապես մասնակցում է տարբեր փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի և ստուդիայի սաներից ոմանք նկարահանվել են ամենատարբեր ֆիլմերում:
2007–2009 թթ-ին ստուդիան հանդիսատեսին է ներկայացել հետևյալ ներկայացումներով.
Գոմաղբի բզեզը |
| |
Բեմադրությունը` Ս.
Շահինյանի
Նկարչական ձևավորումը` Գ. Եվանգուլյանի
Երաժշտությունը` Է. Զորիկյանի |
| |
|
ՍՊԻՏԱԿԱՁՅՈՒՆԻԿԸ ԵՎ ՅՈԹ ԹԶՈՒԿՆԵՐԸ |
 |
Բեմադրությունը` Ս.
Շահինյանի
Նկարչական ձևավորումը` Գ. Եվանգուլյանի
Երաժշտությունը` Է. Զորիկյանի |
| |
|
ԱՂՎԵՍԱԳԻՐՔ |
 |
Հեղինակ` Վ. Այգեկցի
Բեմադրությունը` Ս.
Շահինյանի
Նկարչական ձևավորումը` Վ. Բոյախչյանի
ՙ‹‹Մետրո›› թատրոնի կրտսեր սաները այս տարի հուլիսի 8-ին առաջին անգամ խաղացին 12-13-րդ դարերի մեծ առակագիր Վարդան Այգեկցու ‹‹Աղվեսագրքից›› մի շարք առակներ, որոնք ներկայացված են հայկական միջնադարյան փողոցային թատրոնի սկզբունքների ոճավորմամբ:
Ներկայացման մասնակիցները քսաներկուսն են: |
| |
|
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՏՐԱՎԻԱՏԱ ՄԵԾ ԿՐԿԵՍԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԻ |
 |
Հեղինակ` Ժան Պոլ Ալեգր
Բեմադրությունը` Ս. Շահինյանի
Նկարչական ձևավորումը` Գ. Եվանգուլյանի
Այսօր շատ է խոսվում աշխարհը ողողած գլոբալ ճգնաժամի մասին:
Ֆրանսիացի դրամատուրգ Ժան Պոլ Ալեգրի ‹‹Թե ինչպես եղավ որ Տրավիատա մեծ կրկեսը վերածվեց փոքրիկ նավի›› տրագիֆարսը վեր է հանում աշխարհի իշխանությունների և պետական այրերի հոգում իշխող գլոբալ ճգնաժամի մասին, որի պատճառով մեր իրականությունից վերանում են մշակույթի և արվեստի բազում դրսևորումներ:
ՙ‹‹Մետրո›› թատրոն ստուդիայի ավագ սաներն այս ներկայացումը առաջին անգամ խաղացել են 2009թ հուլիսի 4-ին:
Պիեսը ֆրանսերենից թարգմանել է Քրիստինե Հովակիմյանը /հատուկ ‹‹Մետրո›› թատրոն ստուդիայի համար/:
Ներկայացմանը մասնակցում են ստուդիայի տասնութ սաներ: |
| |
|
Ստուդիա կարող են ընդունվել
6–16 տարեկան շնորհալի
երեխաներն
ու պատանիները: |
Ստուդիայում դասավանդում են հետևյալ առարկաները.
Դերասանի վարպետություն – /դասավանդող Ստեփան Շահինյան/:
Բեմական խոսք - /Դասավանդող Սոնա Մարտիրոսյան/:
Երգեցողություն /վոկալ/ - /Մարիամ Շահինյան/:
Բեմական շարժում եւ ռիթմիկա - /Կարինե Գարսեւանյան/:
Դասերը կայանում են շաբաթական 3 անգամ:
|
|
| |
Գրեթե երկու տասնամյակ գործող գեղագիտական կենտրոնի ‹‹Մետրո›› թատրոն ստուդիան ‹‹Նռան հատիկ›› փառատոնի մշտական մասնակիցներից է:
Այս տարի ստուդիան փառատոնին կմասնակցի Վ. Այգեկցու ‹‹Աղվեսագիրք›› բեմականացմամբ և Ժան Պոլ Ալեգրի ‹‹Թե ինչպես Տրավիատա մեծ կրկեսը վերածվեց փոքր նավի›› պիեսներով:
Փառատոնին ստուդիան կմասնակցի թե' մեծերի` 12-16 տարեկան և թե' փոքրերի` 6-11 տարեկան դերասանական խմբերով:
| |
Ստուդիայի ղեկավար` Սոնա Մարտիրոսյան
Բեմադրիչ` Ստեփան Շահինյան
‹‹Մետրո›› Թատրոն-ստուդիայի տնօրեն` Կարեն Միրաքյան:
|
|
| |
|
| |
|
 |
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| ‹‹Մետրո›› թատրոն ստուդիայում ընդունելությունը կատարվում է ամեն օր, բացի կիրակի օրերից ժամը` 12:00-ից 18:00: |
| |
|